Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինքնիրեն խոսելը օգտակար է ուղեղի համար

Ինքնիրեն խոսելը օգտակար է ուղեղի համար
14.07.2013 | 11:47

Երկար ժամանակ ենթադրվում էր, որ մարդկային սովորությունը` ինքն իր հետ խոսելու, եթե ոչ շիզոֆրենիայի, ապա, որոշ հոգեբանական առումներով` հոգեկան խանգարման նշան է: Ամերիկացի գիտնականները, ուսումնասիրելով երևույթը, եկել են համոզման, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Նրանք անցկացրել են տարբեր փորձարկումներ, և արդյունքում պարզել են, որ ինքն իր հետ խոսելու սովորությունը ոչ թե վնասակար է, այլ ավելի շուտ`օգտակար ուղեղի համար:

Փորձերից մեկն այսպիսին է. հավաքվել են երկու խումբ կամավորներ: Երկու խմբերի ներկայացուցիչները փնտրել են սենյակում թաքցրած առարկաներ:Եթե առաջին խմբի փնտրողները փնտրել են առարկաները խոսելով, բարձրաձայն ենթադրություններ անելով և մեկնաբանելով`թե որտեղ կարող է լինել թաքնված իրը, ապա երկրորդ խմբի ներկայացուցիչները դա արել են լուռ: Արդյունքում`խոսղններն ավելի հեշտ և արագ են կատարել իրենց հանձնարարությունը քան լռողները:Գիտնականները կարծում են, որ արդյունքին ժամանակին հասնելու երկու կողմերի գործողությունների տարբերությունը կապված է նրա հետ, որ խոսելը լուսավորում է մտքի աշխատանքը և նպաստում ավելի արագ օպտիմալ լուծումներ գտնելուն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ